Աստված սիրում է մեզ առանց պայմանականության, և ոչինչ չի կարող փոխել մեր հանդեպ Նրա սերը. սա տպավորիչ ճշմարտություն է:

Եվ անշահախնդիր սեր ունենալու համար նախ և առաջ պետք է մենք էլ սիրենք մեր Տիրոջը: Միայն Նա կարող է մեզ տալ ուժ և ունակություն ուրիշներին տալու նույնպիսի սեր:

Այսպիսով, որոնք են միջոցները Հիսուսի նման մարդկանց սիրելու.

1. Ներում. սա մեր ընտրությունն է, ոչ թե մեր զգացմունքները: Եվ այս ընտրությունը պահանջում է ժամանակ և աղոթք: Ամենադժվարը մարդու համար ինքն իրեն ներելն է:

Բայց Հիսուսը ներել է մեզ նախքան մեր ներում խնդրելը: Եթե Նա ներում է մեզ մեր բոլոր մեղքերը, ապա մենք էլ պետք է ներենք ինքներս մեզ: «Եվ իրար հետ քաղցր եղեք, գթած՝ իրար ներելով, ինչպես Աստված էլ Քրիստոսով ձեզ ներեց» (Եփեսացիս 4.32):

2. Զոհաբերում. թողնելով մեր սեփական ցանկություններն ու կարիքները՝ կենտրոնանալով ուրիշների կարիքների վրա: Սա կարող է դրսևորվել անգամ հերթում որևէ մեկին ձեզնից առաջ թողնելով, կամ ուրիշների կարծիքների դեմ վեճի չբռնվելով, կամ էլ՝ դժբախտության մեջ ընկածին ձեռք մեկնելով:

Զոհաբերությունը պահանջում է դրական հարաբերություն և հնազանդ սիրտ: «Արդ աղաչում եմ ձեզ, եղբայրք, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ և Աստծո ընդունելի պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը» (Հռոմեացիս 12.1):

3. Աղոթք. բարեխոսական աղոթքն անշահախնդիր ու անպայմանական սիրո դրսևորում է, հատկապես, երբ մենք աղոթում ենք մեր թշնամիների համար: Սա թույլ է տալիս մեզ այդ մարդկանց հանձնել Աստծո ձեռքերի մեջ՝ խնդրելով, որ Նա աշխատանք տանի նրանց սրտերի և կյանքերի հետ՝ համաձայն Իր աստվածային ծրագրերի և նպատակների:

«Բայց ես ասում եմ ձեզ. սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեցեք ձեզ անիծողներին, բարի արեք ձեզ ատողներին և աղոթք արեք ձեզ չարչարողների և ձեզ հալածողների համար: Որ որդիք լինեք ձեր Հորը, որ երկնքումն է, որովհետև նա իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է բերում արդարների և անիրավների վրա» (Մաթևոս 5.44-45):

4. Ավետարանչություն. քրիստոնեությունը գաղտնի ակումբ չէ: Մեր կոչն է՝ գնալ և աշխարհին պատմել Քրիստոսի մասին: Մենք ամեն անգամ մեզ ընդունված չենք զգա, բայց մեր նպատակն է՝ հասցնել մարդկանց Բարի լուրը, շահել նրանց հոգիները Աստծո Արքայության համար: «Եվ նրանց ասաց. գնացեք բոլոր աշխարհք, ավետարանը քարոզեցեք ամեն արարածի» (Մարկոս 16.15):

5. Խոնարհություն. խոնարհությունը սովորեցնում է մեզ, որ Աստված արարել է մեզ Իր նպատակների համար, այլ ոչ թե մեր: Մենք դառնում ենք խաղաղարարներ՝ յուրաքանչյուր մարդկային կարիքին վերաբերվելով արժանապատվորեն և հարգանքով: Խոնարհության մեջ մենք կարողանում ենք ասել «ոչ» մեղքին և արձագանքել Սուրբ Հոգու կանչին:

Խոնարհության մեջ մենք շնորհք ենք ստանում Աստծուց թե մեր կյանքերի, թե մարդկանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու համար: «Աստված խոնարհներին շնորհք է տալիս» (Հակոբոս 4.6):

Բրուկ Լին

Աղբյուր՝ Crossnews.am