Հնդկաստանի հյուսիսային Ռամդար քաղաքում  ավելի քան 200 հինդու արմատականները  ներխուժել էին 26-ամյա քրիստոնյա Ավադեշ Սավիտի տունը: Նրան կեղծ մեղադրանք էին ներկայացրել երեք հինդուների  քրիստոնեության դարձնելու համար, որից հետո քրիստոնյա երիտասարդին դուրս էին բերել տանից, տարել հարևան Օրայ քաղաքը և հրապարակայնորեն նվաստացրել: Սափրել էին  Սավիտի  գլուխը, նստեցրել   էշի վրա և ծաղր ու ծանակի ենթարկելով պտտեցրել ամբողջ քաղաքում: Տեղի <<Mercy Ciniraj>> ծառայության ղեկավար Պոլ Սինիրաջը հայտարարել է, որ  Ավադեշ Սավիտի հասցեին բոլոր մեղադրանքները կեղծ են, իսկ Սավիտը  դիմել է ոստիկանությանը: Նրա խոսքով ոստիկանները գրանցել են դիմումը, սակայն դեռ  ոչ մի քայլ չեն ձեռնարկել: