Հերթական սկանդալն է Կաթոլիկ եկեղեցում:  Լեհ բարձրաստիճան քահանա, 42-ամյա Քշիշտոֆ Խարամզան  հայտարարել է իր ոչ ավանդական սեռական ուղղվածության մասին: Նա աշխատում էր Վատիկանի Հավատքի Կոնգրեգացիայում և զբաղեցնում էր Միջազգային աստվածաբանական հանձնաժողովի երկրորդ քարտուղարի պաշտոնը: Խարամզան հոկտեմբերի 3-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որում մասնավորապես հայտարարել էր, որ իր նմանները շատ են կաթոլիկ եկեղեցում, սակայն ոչ բոլորը համարձակություն  ունեն բացահայտել իրենց:   Քշիշտոֆ Խարամզայի խոստովանությունից հետո Վատիկանը շտապ կարգով  նրան զրկել է եկեղեցական բոլոր կոչումներից և ազատել զբաղեցրած պաշտոնից: Քահանայի այս քայլի առնչությամբ Վատիկանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.<<Դա շատ լուրջ քայլ է, որը նպատակ ունի ընտանիքի հարցերով համաժողովին ենթարկել  ԶԼՄ-ների կողմից անհարկի ճնշումների>>: Նշենք, որ քահանան իր այս քայլը կատարել էր ընտանիքի հարցերին նվիրված  Կաթոլիկ եկեղեցու համաժողովի նախօրեին, որը սկսվել է հոկտեմբերի 4-ին: Համաժողովում քննարկվելու է նաև համասեռամոլության  հետ կապված հարցերը