Christiantoday.com-ի տեղեկացմամբ` Հայիթիի մայրաքաղաքում հրազենի կրակոցով  սպանել են քրիստոնյա միսիոներ,  55-ամյա Ռոբերտա Էդվարդսին:Նա  SonLight մանկատան տնօրենն էր, աշխատում էր անօթևան  և որբ երեխաների հետ: Ականատեսների վկայությամբ  Ռոբերտա Էդվարդսի ավտոմեքենայի  ճանապարհը փակել էր  մեկ այլ մեքենա, որից դուրս է գալիս  զինված մի տղամարդ  և կրակում  կնոջ ուղղությամբ:  Ռոբերտան հենց ավտոմեքենայում  մահացել է: Տեղի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, սակայն դեռևս չի հաջողվել պարզել հանցագործին և սպանության շարժառիթները: Ռոբերտա Էդվարդսը ամերիկյան Թեննեսի նահանգի << Հիսուսի եկեղեցու>> միսիոներն էր: Նա խնամում էր 20 որբ երեխաների, ղեկավարում  ճաշարանի աշխատանքը, որտեղ ամեն օր կերակրում են 160 երեխաների, ինչպես նաև զոհաբերություններ էր հավաքում այդ երեխաների դպրոցական  ուսման վարձը վճարելու համար: