Հավատացյալները ավելի երջանիկ են

//Հավատացյալները ավելի երջանիկ են

Հավատացյալները ավելի երջանիկ են

 

Christian Today-ի  տեղեկացմամբ`բրիտանացի  հետազոտողները   պարզել են, որ հավատացյալ մարդիկ ավելի  երջանիկ են: Այս մասին նշված է  Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական գրասենյակի   բնակչության բարեկեցության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ, որում հիմնական   ուշադրությունը  դարձվում է   բրիտանացիների  հուզական բավարարվածության աստիճանին: Արդեն հինգերորդ տարին հարցումներ են անցկացվում, որոնց ժամանակ հարցվածները  գնահատում են  իրենց երջանկությունը և հուզական մյուս վիճակները 0-10  միավորների սանդղակով:  Հաշվետվության մեջ ասված է,  որ անհավատ բրիտանացիները  ավելի քիչ են երջանիկ, ավելի քիչ են բավարարված իրենց  կյանքով  և նրանց ինքնագնահատականը ավելի ցածր է  քան  հավատացյալների մոտ: Սակայն  հավատացյալներն էլ ավելի են հակված անհանգստանալու: Տարբեր կրոնների հետևորդների մոտ  հուզական վիճակի գնահատականը տարբեր է: Այսպես.  կյանքի իմաստը հասկանալու, իրենց կյանքը արժանավայել համարելու  հարցում   առաջատարը հրեաներն են` շատ քիչ գերազանցելով քրիստոնյաներին: Իսկ կյանքից բավարարվածության հարցում առաջին տեղում քրիստոնյաներն են  և հինդուիստները: Պարզվել է, որ միայն այդ հարցում  բուդդայականության հետևորդները  զիջել են նույնիսկ անհավատներին: Ընդհանուր առմամբ  հարցման բոլոր կետերում   տարբեր կրոնների ներկայացուցիչները ավելի շատ  միավորներ են հավաքել քան  անհավատները:  Փորձագետ Նիկ Սպենսերը ասել էր.<< Մենք տեսնում ենք  կրոնասիրության և կյանքից  բավարարվածության միջև դրական կապը: Ի դեպ  նշանակություն չունի, թե որ կրոնի հետևորդ են, որովհետև մարդու հուզական վիճակի վրա  դրական է ազդում  հենց   հավատքը>>:

By | 2016-02-09T13:52:11+00:00 February 9th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն