Պակիստանի Լահոր քաղաքում  քրիստոնյա ակտիվիստ, <<Legal Evangelical Association Development>> քրիստոնեական կազմակերպության  անդամ, իրավապաշտպան Ասլամ Մալիհի վրա կրակել են հրազենից, ինչի հետևանքով  նա վիրավորվել է ոտքից: Մալիհը անվճար  իրավաբանական օգնություն է տրամադրում  աղքատ քրիստոնյաներին: Նա հարձակման էր ենթարկվել 4 մուսուլմանների կողմից: Սկզբում այդ մարդիկ պահանջել էին, որպեսզի Մալիհը հետ վերցնի քրիստոնյաներից մեկի դեմ իրականացված բռնարարքի վերաբերյալ ոստիկանություն ներկայացրած բողոքը: Սակայն իրավաբանը մերժել էր, որից հետո  նրա վրա կրակել էին: Սա քրիստոնյա իրավապաշտպանների վրա հարձակման երկրորդ դեպքն է Լահորում: Չնայած հարձակումներին և սպառնալիքներին <<Legal Evangelical Association Development>> կազմակերպության անդամները շարունակելու են պայքարը քրիստոնյաների նկատմամբ կատարվող խտրականությունների և անօրինական ճնշումների դեմ: