Հարցումներ գիտնականների շրջանում

//Հարցումներ գիտնականների շրջանում

Հարցումներ գիտնականների շրջանում

Ամերիկյան Հյուստոն քաղաքի Ռայսի անվան համալսարանի  աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրությունները հերքել են տարածված այն կարծիքը, որ գիտական մտածողությունը հակասում է հավատքին: Ստացված տվյալների համաձայն  Հոնկոնգի, Հնդկաստանի, Իտալիայի, Թայվանի, Թուրքիայի, գիտնականների կեսից ավելին իրեն հավատացյալ է անվանել  և հայտարարել, որ  դա ոչ մի խնդիր չի առաջացնում իրենց մասնագիտական գործունեության համար: Իսկ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում  և ԱՄՆ-ում մեծամասնություն են կազմել աթեիստ գիտնականները: Առաջին հերթին դա վերաբերում է ֆիզիկոսներին, կենսաբաններին, ովքեր  ուսումնասիրում են  մարդու և տիեզերքի առաջացումը: Ուսումնասիրությունների շրջանակներում ամերիկացի սոցիոլոգները   մանրամասն հարցումներ  էին անցկացրել  600 գիտնականների  շրջանում վերոնշյալ  երկրներից:

By | 2015-12-09T17:26:18+00:00 December 9th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն