Հարավային Սուդանում եպիսկոպոսները օգնել են համաձայնության գալու  հակամարտող կողմերին

Գլխավոր/Նորություններ/Հարավային Սուդանում եպիսկոպոսները օգնել են համաձայնության գալու  հակամարտող կողմերին

Հարավային Սուդանում եպիսկոպոսները օգնել են համաձայնության գալու  հակամարտող կողմերին

Christian Today-ի համաձայն  Հարավային Սուդանում Եպիսկոպոսական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականները   միջնորդել են  խաղաղության պայմանագրի ստորագրմանը երկրի Կենտրոնական Հասարակածային նահանգում: Հարավային Սուդանը անկախություն է ստացել 2011 թվականին: Երկրում իշխանության  համար պայքար էր սկսվել նախագահ Սալվա Կիրի և նրա տեղակալ Ռիեկ Մաչարի միջև:  2013թվականին  քաղաքացիական պատերազմ է սկսվում, որին միջամտում են գրոհայիններ Ուգանդայից: Այդ ժամանակվանից սկսած երկրի ներսում  չեն դադարում  զինված բախումները: Հարավային Սուդանի տաս նահանգներում գործում են զինված 7 խմբավորումներ: 4 տարիների ընթացքում բախումներին զոհ է գնացել մոտ 100 հազար մարդ, ավելի քան 1 միլիոնը հեռացել է երկրից:  Եվ ահա դեկտեմբերի սկզբին  Կենտրոնական Հասարակածային նահանգի խոշորագույն Վոնդուրուբա քաղաքում  տեղի բնակչության և Սուդանի ազատագրման  ժողովրդական բանակի ներկայացուցիչները  խաղաղության պայմանագիր են ստորագրել, որի ժամանակ վկաներ են հանդես եկել  Սուդանի եկեղեցու եպիսկոպոսները, ովքեր բանակցությունների ժամանակ  օգնել էին կողմերին համաձայնության գալու: Եպիսկոպոս Պոլ Յոգուսուկը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր.<<Շատ կարևոր է, որ ավարտվեց զինված կոնֆլիկտը: Վոնդուրուբայի բնակիչները  և բանակը ներեցին միմյանց>>:Այժմ նահանգում կվերստեղծվի քաղաքացիական իշխանությունը: Մարդիկ հուսով են, որ տուն կվերադառնան նաև հազարավոր փախստականները:

By | 2015-12-10T13:57:15+00:00 December 10th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն