Հանդիպում Վատիկանում

//Հանդիպում Վատիկանում

Հանդիպում Վատիկանում

Ռուս Ուղղափառ եկեղեցու Սինոդի  արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար միտրոպոլիտ  Իլարիոնը  Վատիկանում հանդիպել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ի հետ: Վատիկանի մամուլի ծառայության հաղորդման համաձայն` Պապը միտրոպոլիտին շնորհակալություն էր  հայտնել  Վատիկանում ընթացող  ընտանիքի հարցերին նվիրված  եպիսկոպոսների ժողովում միտրոպոլիտ Իլարիոնի ելույթի ժամանակ հնչած ողջույնի խոսքերի համար  և բարեմաղթանքներ էր հղել Պատրիարք Կիրիլին: Զրույցի ժամանակ անդրադարձել  էին  Ռուս Ուղղափառ և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցիների  փոխհարաբերություններին,  Մերձավոր Արևելքի իրավիճակին, որտեղ  շարունակվում են քրիստոնյաների հալածանքները իսլամիստ գրոհայինների կողմից:  Հանդիպման ավարտին Պապը և միտրոպոլիտը հուշանվերներ էին փոխանակել:

By | 2015-10-22T11:52:25+00:00 October 22nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն