FrancePresse գործակալության տեղեկացմամբ`Սիրիայի Հալեպ քաղաքի Մելկիթյան կաթոլիկ եկեղեցու  արքեպիսկոպոս Ժան Կլեման Ժանբարը ողջունել է Սիրիայում Ռուսատանի ռազմական գործողությունները իսլամիստ գրոհայինների դեմ: Նրա խոսքով, Ռուսաստանն էլ է   իր շահերը  հետապնդում   այդ տարածաշրջանում, սակայն  ռուսական զինուժի միջամտությունը  Սիրիայի քրիստոնյաների մոտ  հույս է արթնացրել: <<Պուտինը լուծում է այս խնդիրը, Պուտինը ծառայում է  քրիստոնյաների գործին>>-հայտարարել է Ժանբարը FrancePresse-ին  տված հարցազրույցի ժամանակ:  Սիրիայի նախագահ Բաշար Ասադի  վարչակազմի դաժանությունների վերաբերյալ  հարցին  արքեպիսկոպոսը պատասխանել էր, որ  դա  համապատասխանում է իրականությանը: Միաժամանակ  Ժան Կլեման Ժանբարը Ասադի հետ բանակցություններից  հրաժարվելու Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը ծայրահեղական էր անվանել: