Հալեպի հայ ավետարանական հովիվը հարցազրույց է տվել  CBN News-ին

//Հալեպի հայ ավետարանական հովիվը հարցազրույց է տվել  CBN News-ին

Հալեպի հայ ավետարանական հովիվը հարցազրույց է տվել  CBN News-ին

Սիրիայի Հալեպ քաղաքի հայ ավետարանական եկեղեցու հովիվ, գերապատիվ Հարութը  CBN News-ին  տված հարցազրույցում  ասել էր.<<Մեր կյանքը վտանգված է և մեծ պատասխանատվություն ենք զգում այն մարդկանց հանդեպ, ում ծառայում ենք: Այս վիրավոր երկիրը կարիք ունի  Սուրբ Հոգով լցված մարդկանց: Պետք է  մշտապես լինենք  մեր հավատացյալների կողքին, պաշտպանենք եկեղեցիները, դպրոցները , համայնքը>>-ասել էր հովիվը: Իսկ <<Մտադիր չեք Հալեպից հեռանալ>> հարցին  նա պատասխանել էր.<<Ոչ,  չեմ ցանկանում հեռանալ: Որպես Սիրիայի բողոքական եկեղեցիների  առաջնորդ, ես պետք է գտնվեմ   իմ ժողովրդի կողքին: Ինձ այստեղ ծառայության է կանչել Աստված, իսկ հովվի պարտականությունն է իր ժողովրդի հետ լինել նաև ծանր իրավիճակներում: Հավատքը պետք է փորձվի: Եթե քրիստոնեական հավատքը չանցնի փորձություններով , ապա չենք կարող տեսնել, թե որքան իրական  և զորեղ է այն: Մեր համայնքը բախվում է բազմաթիվ մարտահրավերների: Այսօր պետք չի հեռանալ, այլ մնալ և վկայել  այն հրաշալի գործերի մասին, որ Աստված կատարում է մեր կյանում: Այո, ես հավատում եմ, որ հենց հիմա Աստված գործում է Սիրիայում, ես հավատում եմ, որ Աստված ամեն բան  վերահսկում է>>: Անդրադառնալով  Հալեպում բնակվող մուսուլմաններին` հովիվ Հարութը ասել էր.<<Մեր եկեղեցին գտնվում է այն շրջանում, որտեղ  բնակչության մեծ մասը մուսուլման է: Նրանք բոլորն էլ այցելում են մեր  պոլիկլինիկան , սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոնը: Ջանում ենք  բոլորին էլ օգնել: Հաճելի է, որ մենք կարող ենք մեր հնարավորություններով օգնել մարդկանց, կիսվել նրանց հետ այն ամենով, ինչ ունենք: Այսպիսին է մեր հավատքը>>:

By | 2016-02-19T15:25:32+00:00 February 19th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն