Հալեպի եպիսկոպոս. ուսական ռազմական օդուժի հարվածները շատ    արդյունավետ են

//Հալեպի եպիսկոպոս. ուսական ռազմական օդուժի հարվածները շատ    արդյունավետ են

Հալեպի եպիսկոպոս. ուսական ռազմական օդուժի հարվածները շատ    արդյունավետ են

Հալեպի կաթոլիկ եպիսկոպոս Ժորժ Աբու Խազենը հայտնի է  Սիրիայում Արևմուտքի  վարած քաղաքականության հանդեպ իր կոշտ  քննադատական վերաբերմունքով: Վերջերս  նա հայտարարել էր, որ <<Իսլամական պետություն>> խմբավորման դեմ  պայքարում Ռուսաստանի ռազմական օգնությունը շատ արդյունավետ է: <<Ռուսները  իրոք հարվածներ են հասցնում  իսլամիստների դիրքերին, իսկ ամերիկացիները  կանխամտածված անարդյունավետ  ռմբակոծություններ էին իրականացնում>>-հայտարարել էր Խազենը: Նա նշել էր, որ չի կարողանում հասկանալ, թե ինչպես են ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան  փորձում օրինականացնել իսլամական այնպիսի խմբավորման գործունեությունը,  ինչպիսին <<Ան Նուսրայի ճակատն>> է, որին << չափավոր ընդդիմություն>> են համարում:  <<Սիրիայում կռվող իսլամիստները չափավոր չեն լինում, նրանց շարքերում հատկապես չկան  ազատության համար պայքարող մարտիկներ>>-ասել էր եպիսկոպոսը: Նրա խոսքով <<Ան Նուսրայի ճակատ>> խմբավորման գրոհայինների 80%-ը  օտարեկրյա վարձկաններ են: << Նրանք սիրիացիներ չեն և  բոլորովին  հետաքրքրված չեն  այս երկրում ժամանակակից և դեմոկրատական պետություն ստեղծելու ծրագրով: Մինչդեռ Սաուդյան Արաբիան  շարունակում է զենք մատակարարել, որպեսզի կանգնեցվի Սիրիայի բանակի հարձակումը>>-հայտարարել էր  եպիսկոպոս Ժորժ Աբու Խազենը:

By | 2015-10-23T11:29:51+00:00 October 23rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն