Հալածված, բայց ոչ լքված

//Հալածված, բայց ոչ լքված

Հալածված, բայց ոչ լքված

Հավատքի համար հալածվող քրիստոնյաներին աջակցող  և օգնություն տրամադրող << Բառնաբասի հիմնադրամը>> նոյեմբերին անցկացնելու է <<Տառապող եկեղեցի>> ամենամյա միջոցառումը: Այս տարի միջոցառման   թեման   Կորնթացիների  2-րդ թղթի  4-րդ գլխի 8 – 10 խոսքերն են. <<Ամեն կողմից ճնշված, բայց ոչ ճզմված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած>>:  Հիմնադրամի աշխատակիցները  բոլոր ցանկացողներին  հրավիրում են  նոյեմբերի 1-ից  8-ը միանալ իրենց  և հալածվող քրիստոնյաներին նվիրված միջոցառում անցկացնել սեփական  եկեղեցիներում: Բացի դա , հիմնադրամը նոյեմբերի 7-ը հայտարարել է միջազգային աղոթքի օր հալածվող Եկեղեցու համար: Միջոցառումը անցկացնելու  ռեսուրսները, այդ թվում  քարոզների թեմաները կարելի է գտնել հիմնադրամի կայքում :

By | 2015-09-28T14:42:40+00:00 September 28th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն