Հակամուսուլմանական ցույց Գերմանիայում

//Հակամուսուլմանական ցույց Գերմանիայում

Հակամուսուլմանական ցույց Գերմանիայում

Դրեզդենում կայացել է հերթական ցույցը, որի մասնակիցները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանության օգտին: Ցույցը կազմակերպել էր <<PEGIDA>>քաղաքական շարժումը, որը պայքարում է Գերմանիայի իսլամացման դեմ:   Ցուցարարների կարծիքով Գերմանիայի կառավարությունը իրեն հաշիվ չի տալիս մուսուլման փախստականների զանգվածային ներգաղթի հետևանքների մասին: Ցուցարարները քայլերթ էին կազմակերպել քաղաքի փողոցներով: Նրանք տանում էին Գերմանիայի դրոշը և հակամուսուլմանական կարգախոսներ: Նշենք, որ փախստականների զանգվածային հոսքի պատճառով կանցլեր Անգելա Մերկելին սկսել են քննադատել նաև նրա որոշ գործընկերներ և կուսակիցներ: Սոցիալական հարցումները ցույց են տվել, որ շարքային գերմանացիների վերաբերմունքը փախստական մուսուլմանների նկատմամբ նույնպես վատացել է: Գերմանացիների 50%-ը խիստ բացասական է վերաբերում այդքան մեծ թվով   գաղթականներ ընդունելու քաղաքականությանը: Ի դեպ միգրացիոն նման քաղաքականության հետևանքով բավականին նվազել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը:

By | 2015-10-07T13:33:09+00:00 October 7th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն