Reutersի  տեղեկացմամբ`վերջերս Եվրոպայի քաղաքներում  հաճախակի են դարձել  մուսուլման գաղթականներ ընդունելու քաղաքականության դեմ  բողոքի ակցիաները: Միայն Գերմանիայում վերջին երեք ամիսների ընթացքում անցկացվել են 208 ցույցեր, բողոքի քայլերթեր, որոնց մասնակիցները իշխանություններին կոչ են անում  սահմանափակել  մուսուլմանների միգրացիան:  Գերմանիայում  բողոքի ակցիաները կազմակերպում է << Եվրոպայի հայրենասերները դեմ են Արևմուտքի իսլամացմանը>>`համառոտ PEGIDA  շարժումը: Հակաիսլամական այդ շարժումը ստեղծվել է Դրեզդենում,  2014 թվականին  մուսուլման գաղթականների թվի աննախադեպ մեծացման պատճառով: Տեղի լրատվամիջոցների համաձայն բողոքի ակցիաներին մասնակցում է ավելի քան 15 հազար մարդ: Իրավիճակը լարվում է նաև գաղթականների  հակաօրինական գործողությունների պատճառով: Վերջերս Քյոլն քաղաքում  արաբ գաղթականները սեռական  հարձակումներ էին կատարել գերմանացի կանանց նկատմամբ: Նման դեպքեր են տեղի ունենում նաև եվրոպական այլ երկրներում, ուստի բողոքի ցույցերի թիվը մեծացել է նաև Եվրոպայի մյուս  քաղաքներում:  Մարդաշատ ակցիաներ են տեղի ունեցել Ամստերդամ, Պրահա, Բիրմինգհեմ, Կալե, Վարշավա և այլ քաղաքներում: << Մենք դեմ ենք  Եվրոպայի իսլամացմանը >>-հայտարարել էր Լեհաստանի  << Ազգային շարժում >> կազմակերպության ղեկավար Ռոբերտ Վինիցկին: