The Associated Press –ի համաձայն` Եվրամիության միջգերատեսչական հարաբերությունների և օրենքի գերակայության հարցերով  կոմիսար Ֆրանս Թիմերմանսը  լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ  խիստ անհանգստացած է Եվրոպայում հակահրեական տրամադրությունների կտրուկ աճով, որը արտահայտվում է  հրեաների հանդեպ սպառնալիքներով, ինչպես նաև ֆիզիկական  բռնություններով: << Վերջին տարիներին մենք տեսնում ենք թե ինչպես  է Եվրոպայում դարձյալ գլուխ  բարձրացնում  հինավուրց հրեշը` հակահրեականությունը:  Նախկինում ես չէի պատկերացնում, որ դա հնարավոր է , սակայն այժմ  դա իրողություն է: Սա անընդունելի է>>-ասել էր կոմիսարը և հավելել.<< Եվրոպայի համար շատ կարևոր  է, որպեսզի  հրեական համայնքն իրեն  անվտանգ զգա, զգա իրեն, ինչպես իր տանը>>:  Նշենք, որ Եվրամիության մարդու իրավունքների գործակալության տվյալներով  հակահրեականությունը իրողություն է դարձել Եվրոպայի շատ երկրներում,  իսկ Եվրամիության անդամ երկներում քաղաքական մի շարք կուսակցություններ չեն թաքցնում  իրենց  հակահրեական հայացքները: