Հոկտեմբերի 25-ին Գվատեմալայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ավետարանական քրիստոնյա Ջիմի Մորալեսը: Այս մասին տեղեկացնում է CBN News-ը: Մորալեսը նախկին կատակերգու դերասան է: Ընտրական մրցարշավի սկզբում նրան ոչ ոք լուրջ չէր ընդունում: ԶԼՄ-ներում հիմնական շեշտը դրվում էր նրա կատակերգու լինելու վրա: Սակայն գրեթե ոչ ոք չէր հիշատակում, որ Ջիմի Մորալեսը խորը հավատքի տեր անձնավորություն է, ով աշխարհիկ կրթությունից բացի ստացել է նաև աստվածաբանական կրթություն: Նորընտիր նախագահի ծրագիրը հիմնված է պահպանողական արժեքների վրա ` մերժում է միասեռ ամուսնությունները, մարիխուանայի օրինականցումը, պայքարում է կոռուպցիայի և գողության դեմ: