Երուսաղեմի   կաթոլիկ պատրիարքության տեղեկացմամբ` Գեթսեմանի  այգում, որտեղ չարչարանքներից առաջ աղոթել էր Հիսուս Քրիստոսը,  սկսվել է  ձիթապտղի բերքահավաքը: Այգու պահապան ֆրանցիսկյան վանականները ավանդաբար Երուսաղեմի բնակիչներին և հյուրերին հրավիրում են  մասնակցել  բերքահավաքին: Այս տարի   բերքահավաքին մասնակցում են 15 երկրներից ժամանած կամավորներ: Գեթսեմանի այգում կան դարավոր  8 ձիթենիներ, որոնք ունեն նույն ԴՆԹ-ն: Կենսաբանների խոսքով` դա վկայում է այն մասին, որ  ծառերը ունեն <<ընդհանուր նախնի>>` հնարավոր է  այն նույն ձիթենին, որի տակ աղոթել էր Հիսուս Քրիստոսը: Այս տարի ձիթապտղի բերքը շատ առատ է: Հավաքված ձիթապտուղը ուղարկում են Լատրունյան մենաստան, որտեղ ձիթայուղ են  ստանում : Այդ յուղի մի մասը վաճառում են , մի մասը  օգտագործում են  մենաստաններում, մյուս մասն էլ Իսրայելի  կաթոլիկ  թեմերում: