Բրիտանական <<Daily Mail>> թերթի համաձայն` Գերմանիայում  մուսուլման գաղթականները  քրիստոնեություն են ընդունում` հույս ունենալով փախստականի կարգավիճակ ստանալ: Նման քայլի են դիմում  մասնավորապես Իրանից և Աֆղանստանից գաղթած մուսուլմանները : Հայտնի է դարձել, որ այդ երկրներից եկած  հարյուրավոր մուսուլմաններ  մկրտվել են Բեռլինի  <<Սուրբ Երրորդություն>> ավետարանական եկեղեցում: Այդ մարդկանցից ոմանք իրենց անունը չեն հայտնում`վախենալով  որ հայրենիքում հալածանքներ կսկսվեն իրենց հարազատների նկատմամբ: Թերթի տվյալներով  միայն անցյալ շաբաթ Գերմանիա են եկել  մոտ 20 հազար փախստականներ:  Մինչև տարվա վերջ գաղթականների թիվը կարող է հասնել 800 հազարի: Ներկայումս Գերմանիայում բնակվում են  4 միլիոն մուսուլմաններ: