Գերմանիայի կաթոլիկ առաջնորդները կառավարությանը կոչ են անում նվազեցնել  գաղթականների թիվը

//Գերմանիայի կաթոլիկ առաջնորդները կառավարությանը կոչ են անում նվազեցնել  գաղթականների թիվը

Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի  նախագահ, Մյունխենի  արքեպիսկոպոս, կարդինալ  Ռայնհարդ Մարքսը  երկրի  իշխանություններին կոչ է արել  կրճատել  Գերմանիա գաղթող փախստականների թիվը: <<Մենք  հայտարարում ենք,  որ անհրաժեշտ է կրճատել փախստականների թիվը: Գերմանիան չի կարող  օգնություն տրամադրել բոլոր կարիքավորներին>>-հայտարարել էր կարդինալը` նշելով որ անհրաժեշտ է  գտնել և վերացնել ներկայիս ճգնաժամի պատճառները: Միաժամանակ կարդինալ  Ռայնհարդ Մարքսը  մտահոգություն էր հայտնել վերջին ժամանակներս Գերմանիայում քսենոֆոբ տրմադրությունների աճի վերաբերյալ: Նա դատապարտել էր   աջ- արմատական քաղաքական գործիչների հայտարարությունը, որում ոստիկանությանը կոչ էին անում  հրազեն կիրառել  օրինախախտ գաղթականների հանդեպ: << Ցավալի է, որ  Գերմանիայում միշտ առկա է աջ ծայրահեղականության և ռասիզմի  ներուժը>>-ասել էր կարդինալը:

By | 2016-02-12T12:01:49+00:00 February 12th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

12 + ten =