Գերմանիան կպայքարի հակահրեականության ցանկացած դրսևորման դեմ

Գլխավոր/Նորություններ/ Գերմանիան կպայքարի հակահրեականության ցանկացած դրսևորման դեմ

 Գերմանիան կպայքարի հակահրեականության ցանկացած դրսևորման դեմ

Բեռլինում կայացել է   հակահրեականության դեմ պայքարի հարցերին նվիրված միջազգային կոնֆրենաս, որում ելույթ է ունեցել  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա հայտարարել է, որ  Գերմանիայում տեղ չկա   հակահրեականության, ինչպես նաև քսենոֆոբիայի ցանկացած այլ դրսևորումների համար: Կանցլերը շեշտել էր,  որ դա պետք է գիտակցեն  երկրի  բոլոր քաղաքացիները` այդ թվում նաև նորեկները: Կոնֆերանսի ժամանակ քննարկել էին նաև  Գերմանիայի  հրեաների կենտրոնական խորհրդի արտահայտած մտահոգությունը, որ  Մերձավոր Արևելքից  եկող գաղթականները կարող են իրենց հետ բերել  հրեաների նկատմամբ թշնամական  մտածելակերպը: Անգելա Մերկելը այս մտահոգությունը  անվանել էր միանգամայն հիմնավորված և հայտարարել էր, որ  Գերմանիայի կառավարությունը կանխարգելի կրոնական ազատությունը կասկածի տակ դնելու ցանկացած փորձեր: Նշենք, որ կոնֆերանսին մասնակցել է ավելի քան 100 պատգամավոր 40երկրներից: Միջոցառումը անցկացվել է Եվրոպայի  անվտանգության և համագործակցության կազմակերպության(ԵԱՀԿ) հովանու ներքո: Ներկայումս  ԵԱՀԿ-ում  նախագահում է Գերմանիան:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն