Գազայում  հայտնաբերել են քրիստոնեական հինավուրց տաճարի ավերակներ

Գլխավոր/Նորություններ/Գազայում  հայտնաբերել են քրիստոնեական հինավուրց տաճարի ավերակներ

Գազայում  հայտնաբերել են քրիստոնեական հինավուրց տաճարի ավերակներ

 Պաղեստինի Ինքնավարության  Գազա քաղաքում  հնագետները հայտնաբերել են  2-րդ դարի վերջերին կառուցված  քրիստոնեական տաճարի  ավերակներ: Այս մասին տեղեկացրել է <<Linga>>  արաբալեզու  կայքը: Ավերակները  գտել են Պաղեստինի զբոսաշրջության և հնությունների,  ինչպես նաև կրոնի հարցերով նախարարությունների աշխատակիցները: Հնությունների նախարարության  պաշտոնյա Մուհամեդ Հալլան  լրագրողներին տված հարցազրույցում ասել էր.<<Քարե մեծ  կտորները, որոնց վրա խաչեր են պատկերված պատահաբար  են գտնվել, երբ  առևտրական նոր կենտրոն կառուցելու համար հիմք էին փորում: Հսկայական  սալաքարը, ինչպես նաև  երկու խոշոր  սյուները, որոնք վրա խաչեր են փորագրված , շատ հին են: Հնագետների կարծիքով դրանք  առնվազն 1800 տարեկան են>>-եզրափակել էր Մուհամեդ Հալլան:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն