Երկրի անվտանգությունը ապահովող հատուկ գործողությունների շրջանակներում    Ֆրանսիայի իշխանությունները  առաջիկայում փակելու են  մոտ 160 մզկիթ:  Բանտերում ծառայող մոլլա Հասան Էլ Ալաուին, ում   հրավիրել էին մասնակցելու  ներքին գործերի նախարարությունում կայացած քննարկումներին,  <<Ալ Ջազիրա>> հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր , որ Ֆրանսիայում կփակեն 160 մզկիթ: Մոլլայի խոսքով այդ մզկիթները  գործում են առանց թույլտվության, ատելություն են քարոզում և այնտեղ  սպառնալիքներ են հնչում  իսլամից հրաժարված մուսուլմանների հասցեին: Մոլլա Ալաուին պնդում է, որ  փակման ենթակա  մզկիթները  ճշմարիտ  մուսուլմանական մզկիթներ չեն: << Խնդիրը  մուսուլմանների մեջ չի, այլ ահաբեկիչների>> ասել էր մոլլան փակվող մզկիթների համար: