Fides գործակալության համաձայն`Թուրքիայի Իզմիր քաղաքում  ստեղծվել է Ֆրանցիսկյան միաբանության համայնք, որի անդամները իրենց առաջնահերթ խնդիրն են համարում  Ավետարանի քարոզությունը,  միջկրոնական և միջմշակութային երկխոսության զարգացումը: Ֆրանցիսկյան այս համայնքը երկրորդն է Թուրքիայում: Ավելի վաղ համայնք էր ստեղծվել    Ստամբուլում: Թուրքիայում Ֆրանցիսկյան միաբանության համայնքներ  ստեղծելու գաղափարը պատկանում է միաբանության նախկին  գեներալ  Հերման Շալյուկին: <<Ամեն տարի մենք անցկացնում են քրիստոնյաների միաբանությանը նվիրված աղոթքի  շաբաթ, միջկրոնական և էկումենիկ  թեմաներով դասընթացներ ենք կազմակերպում, միջկրոնական աղոթքներ անցկացնում, Ռամադանի ժամանակ այցելություններ ենք կատարում մուսուլմաններին>>-  Fides գործակալությանը պատմել էին  Ստամբուլի համայնքում: Իզմիրում գործող  նոր համայնքը  համացանցում ստեղծել է իր կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի կյանքին: