Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա ավանդական  քարոզի ժամանակ Հռոմի Պապը  բոլոր երկրների կառավարություններին կոչ էր արել  համաձայնության գալ վերացնելու մահապատիժը: << Ես դիմում եմ  կառավարողների խղճին, որպեսզի միջազգային  համաձայնություն  ձեռք բերվի  մահապատիժը վերացնելու համար: Փետրվարի 22-ին  Հռոմում կայանալու է  <<Աշխարհը առանց մահապատժի>> միջազգային կոնֆերանսը:  Հուսով եմ, որ այդ միջոցառումը մի նոր խթան կհանդիսանա  մահապատիժը վերացնելու գործընթացում >>-ասել էր Պապը: Ֆրանցիսկ I-ի այս հայտարարությունը բուռն ծափահարություններով էր ընդունվել հրապարակում ներկաների կողմից: