Վերջերս Ֆրանսիայի  կառավարությունը արգելել է  իսլամական երեք <<մշակութային միությունների>> գործունեությունը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը    նախարարների խորհրդի նիստի ավարտից հետո: <<Կառավարությունը տեղեկություններ ունի որ Լանյի սյուր Մարն քաղաքի  մզկիթին  առընթեր  գործող այդ միությունները  կրոնական ատելության կոչեր են արել: Ֆրանսիան թույլ չի տա  ահաբեկչություն և ատելություն քարոզող  կառույցների գոյությունը իր տարածքում  >>-հայտարարել էր նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա Ֆրանսիայի բնակչությանը կոչ էր արել  միասնականություն և վճռականություն դրսևորել  ահաբեկչության դեմ պայքարում: