Ֆրանսիայի նախագահը այցելել է սիրիացի  փախստականների ճամբար

//Ֆրանսիայի նախագահը այցելել է սիրիացի  փախստականների ճամբար

Ֆրանսիայի նախագահը այցելել է սիրիացի  փախստականների ճամբար

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  Լիբանան կատարած երկօրյա պաշտոնական այցի ժամանակ  այցելել էր  Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող փախստականների ճամբարներից մեկը, որում բնակվում են  ավելի քան 600 սիրիացիներ` հիմնականում կանայք և երեխաներ: Նախագահը   բարձր է  գնահատել փախստականների հանդեպ Լիբանանի բարեկամական  վերաբերմունքը և նրանց ցուցաբերվող աջակցությունը: Ճամբարի բնակիչների  հետ զրուցելուց հետո Օլանդը հայտարարել էր.<< Նրանք չեն ցանկանում Եվրոպա գալ, նրանք ցանկանում են հնարավորինս   արագ  վերադառնալ Սիրիա  և մասնակցել երկրի վերականգմանը>>: Բեյրութում պաշտոնական հանդիպումների ժամանակ  նախագահը հայտարարել էր, որ  առաջիկա երկու տարիներին Ֆրանսիան կարող է ընդունել  երեք հազար փախստական և Լիբանանին  100  միլիոն եվրո  է տրամադրելու  փախստականներին օգնելու համար: Ֆրանսուա Օլանդը խոստացել էր նաև  ռազմական օգնություն  ցուցաբերել Լիբանանին ` <<Իսլամական պետություն>> խմբավորման  կողմից  ավելի ու ավելի մեծացող  վտանգի պայմաններում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն