Ֆրանսիայի ներքին գործերի նախարար  Բերնար Կազնյովը կոչ է արել  Սուրբ Ծննդյան տոնակատարության  օրերին խստացնել անվտանգության միջոցները  տաճարներում և դրանց հարակից տարածքներում: Այդ մասին նախարարը նշել էր տեղի իշխանություններին, ոստիկանությանը և ժանդարմերիային   ուղղված կարգադրությունում: Քրիստոնեական համայնքների  առաջնորդներին ևս կոչ է արվել  զգոն լինել:  Բերնար Կազնյովը նշել է, որ մասնավորապես անհրաժեշտ է ստուգել այդ օրերին  տաճար այցելողներին : Նախարարի կարծիքով  Սուրբ Ծննդյան  տոներին քրիստոնեական տաճարների վրա հարձակումներ կատարելը իսլամիստների համար խորհրդանշական իմաստ ունի: