Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնևը հայտարարել է, որ քայլեր են կատարվում  երկրում դադարեցնելու  արմատական մուսուլմանների  գործունեությունը: <<Ֆրանս 2>> հեռուստաալիքին տված հարցազրույցում  նա մանրամասնել էր, որ խոսքը վերաբերում է  այն մզկիթների փակմանը, որոնցում  ատելության կոչեր են հնչում: <<Ատելություն քարոզողների դեմ  պայքարը ավելի է խստացվելու և մեր կողմից իրականացվող գործողությունները ավելի արագ և արդյունավետ կլինեն>>-հայտարարել էր նախարարը: Նրա խոսքով ներկայումս Ֆրանսիայի  կառավարությունը քննարկում է միջկրոնական ատելություն քարոզող  34 անձանց երկրից վտարելու հարցը:Անդրադառնալով Ֆրանսիայում նոր ահաբեկչությունների  հնարավորությանը, Բերնար Կազնևը հայտարարել էր, որ նման վտանգը դեռևս պահպանվում է: