Ֆլորիդայի քրիստոնեական դպրոցները վերականգնելու են հրապարակավ աղոթելու իրենց իրավունքը

Գլխավոր/Նորություններ/Ֆլորիդայի քրիստոնեական դպրոցները վերականգնելու են հրապարակավ աղոթելու իրենց իրավունքը

Ֆլորիդայի քրիստոնեական դպրոցները վերականգնելու են հրապարակավ աղոթելու իրենց իրավունքը

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի  միջնակարգ դպրոցների ֆուտբոլային թիմերի  առաջնության  եզրափակիչ էին դուրս եկել  քրիստոնեական երկու դպրոցներ`Cambridge Christian School-ը և University Christian School-ը:  Թիմերի ղեկավարները  Ֆլորիդայի Միջնակարգ դպրոցների մարզական ասոցիացիայի ղեկավար Ռոջեր  Դիրինգին խնդրել էին թույլատրել թիմերի անդամներին խաղից առաջ աղոթել: Սակայն այդ խնդրանքը մերժվել էր: Ռոջեր Դիրինգը մերժումը բացատրել էր այն հանգամանքով, որ  մարզադաշտը  հասարակական վայր է` կառուցված հարկատուների գումարներով, ուստի  այնտեղ արգելված է  հավատքի հրապարակային ցանկացած  դրսևորում: Cambridge Christian դպրոցի տնօրեն  Թիմ Էյլերը քննադատել էր մարզական ասոցիացիայի որոշումը և հայտարարել.<<Մեր  աշակերտներին սովորեցնում ենք, որ աղոթքը Հիսուսի հետ ապրելու հիմքն է: Աղոթքը մեր հավատքի բաղկացուցիչն է>>:  <<Liberty Institute>> քրիստոնեական իրավաբանական կազմակերպության փաստաբան  Ջերեմի Դիսը, ով ներկայացնում է   Cambridge Christian դպրոցի շահերը, աղոթքի արգելքը  անհեթեթ էր անվանել: << Քրիստոնեական երկու դպրոցներին արգելել են աղոթել: Կարծում եմ,  մեր երկիրը  շատ է  հեռացել քրիստոնեական  արմատներից: Աղոթքի արգելքը երեխաների մոտ կարող է այն կարծիքը ստեղծել, որ  աղոթելը սխալ է: Մեր պարտքն ենք համարում  վերականգնել աշակերտների և ուսանողների աղոթելու իրավունքը Ֆլորիդա  նահանգում >>-ասել էր փաստաբանը: Հունվարի 26-ին <<Liberty Institute>> կազմակերպությունը պաշտոնական նամակ է ուղարկել  Ֆլորիդայի Միջնակարգ դպրոցների մարզական ասոցիացիայի ղեկավարությանը, որում պահանջում են  գրավոր ներողություն խնդրել դպրոցից: Եթե  մեկ ամսվա ընթացքում  պահանջը չկատարվի, ապա դպրոցը հայց է ներկայացնելու դատարան:

By | 2016-01-29T12:33:15+00:00 January 29th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն