Ֆլորիդա նահանգում հոգևորականությանը և եկեղեցուն  պաշտպանող օրենք է ընդունվել

//Ֆլորիդա նահանգում հոգևորականությանը և եկեղեցուն  պաշտպանող օրենք է ընդունվել

Ֆլորիդա նահանգում հոգևորականությանը և եկեղեցուն  պաշտպանող օրենք է ընդունվել

Charisma News-ի տեղեկացմամբ`Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը ստորագրել է թիվ   43 օրենքը, որը հայտնի է << Հովվին պաշտպանող օրենք>> անունով: Այս օրենքը հոգևորականությանը, եկեղեցիներին,  կրոնական կազմակերպություններին և նրանց աշխատակիցներին կպաշտպանի միասեռ զույգերին պսակադրելու կամ որևէ ծառայություն տրամադրելուց  հրաժարվելու դեպքում  համասեռամոլների կողմից  նրանց դեմ հարուցված  քաղաքացիական հայցերից: Օրենքի  նախագիծը մշակել էր Ֆլորիդա նահանգի կոնգրեսական Սքոտ  Պլակոնը: Այսպիսով Տեխասից   հետո Ֆլորիդան դարձավ երկրորդ նահանգը, որտեղ հաստատել են հոգևորականներին պաշտպանող այդ օրենքը:  Քրիստոնյաների իրավունքները պաշտպանող  հասարակական-իրավաբանական  <<Liberty Counsel>>  կազմակերպության  հիմնադիր և նախագահ Մեթ Սթեյվերը օրենքին աջակցող ցույցի  ժամանակ  ողջունել էր  օրենքի ընդունումը և հայտարարել.<< Ավանդական ամուսնությունների դեմ հարձակումները  իրականում  քրիստոնեական և հրեական բարոյականության ոչնչացման փորձեր են, փորձեր կործանելու  ընտանիքը և ամոսնությունը: Դա հարձակում է Աստծո դեմ,  տղամարդու  և կնոջ Արարչի դեմ>>: Հաստատված  թիվ 43 օրենքի համաձայն հոգևորականները  կարող են հրաժարվել  միասեռ զույգերին պսակադրելուց, իսկ  մասնավոր քրիստոնյա անձինք  իրավունք ունեն հրաժարվել   նման զույգերին  օթևան, ապրանքներ և այլ ծառայություններ տրամադրելուց, եթե դա հակասում է նրանց կրոնական սկզբունքներին:    

About the Author:

Թողնել Հաղորդագրություն