Ֆիլիպիններում ահաբեկիչները շարունակում են օտարերկրացիների առևանգել

//Ֆիլիպիններում ահաբեկիչները շարունակում են օտարերկրացիների առևանգել

Ֆիլիպիններում ահաբեկիչները շարունակում են օտարերկրացիների առևանգել

Իտալական Corriere della Sera թերթի համաձայն Ֆիլիպիններում առևանգել են Իտալիայի քաղաքացի,  նախկին միսիոներ քահանա Ռոլանդո Դել Տորկիոյին: Թերթի համաձայն 56-ամյա իտալացին ներկայումս բնակվում է Դիպոլոգ քաղաքում, որտեղ  գործում են մուսուլման անջատողական տարբեր խմբավորումներ: Ականատեսների վկայությամբ  Ռոլանդո Դել Տորկիոյին առևանգել են յոթ զինված մարդիկ: Նրան նստեցրել են  արագընթաց մոտորանավակը և տարել անհայտ ուղղությամբ: Սա առաջին դեպքը չի, որ Ֆիլիպիններում առևանգում են օտարերկրացիների: Վերջին  մի քանի ամսիների ընթացքում առևանգել են Կանադայի և Նորվեգիայի  քաղաքացիների: Ֆիլիպինների կառավարությունը  երկրի հարավում  լայնածավալ  գործողություններ է իրականացնում <<Աբու Սայիաֆ>> ահաբեկչական խմբավորման դեմ` նպատակ ունենալով ազատել առևանգված օտարերկրյա քաղաքացիներին: Ֆիլիպինների իրավապահների տվյալներով հենց այդ խմբավորումն է առևանգում մարդկանց  և պահում Խոլո կղզում: Նշենք, որ << Աբու Սայիաֆ>> խմբավորումը ստեղծվել է 1990-ականների սկզբին Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա բեն Լադենի ֆինանսավորմամբ: 2004 թվականին այդ խմբավորումը պայթեցրել էր մի լաստանավ, զոհվել է  ավելի քան 200 մարդ: Խմբավորումը առևանգում է մարդկանց փրկագին ստանալու նպատակով: Իսկ այն պատանդներին, որոնց համար փրկագին չեն ստանում, գլխատում են:

By | 2015-10-12T17:29:39+00:00 October 8th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն