Ֆ. Գրեհեմը  Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը համեմատել է իսլամիստների վայրագությունների հետ

//Ֆ. Գրեհեմը  Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը համեմատել է իսլամիստների վայրագությունների հետ

Ֆ. Գրեհեմը  Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը համեմատել է իսլամիստների վայրագությունների հետ

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը Օկլահոմա Սիթիի կառավարության շենքի առջև տեղադրված  Տաս պատվիրանների հուշարձանի ապամոնտաժումը  համեմատել է Մերձավոր Արևելքում իսլամիստ գրոհայինների կողմից  քրիստոնեական տաճարների ոչնչացման հետ: <<Մենք ցնցված էինք այն լուրերից,  որ Իսլամական պետություն խմբավորման գրոհայինները ոչնչացնում են  քրիստոնեական բոլոր խորհրդանիշները: Սակայն նույնն է  կատարվում մեզ մոտ` Ամերիկայում: Աթեիստները,  հակակրոնական այնպիսի խմբերը,   ինչպիսիք են  <<Քաղաքացիական ազատությունների պաշտպանության  ամերիկյան միությունը>>, << Կրոնից ազատ հիմնադրամը>>  ձգտում են  ոչնչացնել  այն ամենը, ինչը կապված է Հիսուսի անվան հետ>>-գրել էր Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի  էջում: Շարունակելով իր միտքը` նա գրել էր.<<Ինչ են մտածում այդ մարդիկ: Մեզ անհրաժեշտ են Աստծո օրենքները: Դրանք այն օրենքներն են, որոնք  օգնում են  մեր հասարակությանը բարգավաճել>>: Ավարտելով  իր խոսքը Գրեհեմը քրիստոնյաներին միաբան աղոթելու  կոչ էր արել:

By | 2015-10-13T12:20:38+00:00 October 13th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն