Ամերիկյան Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի  կառավարության շենքի առջև ավելի քան 7 հազար մարդ էր մասնակցել հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմի  կազմակերպած աղոթքի հավաքին: Այս մասին Ֆ. Գրեհեմը հայտնել է Facebook-ի իր էջում: <<Աղոթքը ամենակարևոր գործն է, որ կարող ենք անել մեր երկրի համար և Ատլանտայում  կայացած աղոթքի հավաքին ներկա էր ավելի քան 7 հազար մարդ: Ես շնորհակալ եմ  յուրաքանչյուր մասնակցին: Եթե քրիստոնյաները  սկսում են  միջամտել  և աղոթել, ապա մենք կարող ենք  փոխել այս ազգին>>-գրել է Ֆ. Գրեհեմը:  2016 թվականին ամերիկյան բոլոր 50 նահանգներում աղոթքի արշավ կազմակերպելու իր մտադրության  մասին Ֆ. Գրեհեմը հայտարարել էր նախորդ տարվա սեպտեմբերին:  Զուգահեռներ անցկացնելով  Նեեմիայի գրքի պատմության և Ամերիկայի ներկայիս վիճակի միջև  Գրեհեմը ասել էր.  <<Ամերիկայում կործանվում են աստվածաշնչյան բարոյականության պատերը:  Քրիստոնեությունը  և մեր կրոնական ազատությունը պաշարման մեջ են: Մենք չենք կարող ոչինչ չանել: Պետք է Նեեմիայի նման համարձակորեն ոտքի կանգնենք և մեր ազգի անունից  աղաղակենք Աստծուն: Աստվածաշունչը մեզ կոչ է անում լինել այս աշխարհի աղը և լույսը:Պետք է դադարենք հանդիսատեսի կարգավիճակում լինելուց և  ակտիվորեն մասնակցենք  երկրի կյանքին,  աղոթենք, որպեսզի դադարի  ամերիկյան ազգի բարոյական  կործանումը>>:Աղոթքի առաջին հավաքը  Ֆ. Գրեհեմը անցկացրել էր այս տարվա հունվարի 5-ին Այովա  նահանգի մայրաքաղաք  Դե Մոյնի  կառավարության  շենքի առջև: