Invictory կայքի տեղեկացմամբ` մարտի 31-ին Կալիֆորնիա նահանգի մայրաքաղաք Սաքրամենթոյում Ֆրանկլին Գրեհեմի  աղոթքի և քարոզչության  արշավին մասնակցել էր ավելի քան 7500 մարդ: << Ես գնալու եմ յուրաքանչյուր նահանգ և մարտահրավեր եմ  նետելու  քրիստոնյաներին, որպեսզի նրանք  ազատ արձակեն իրենց հավատքը: Պետք չէ հավատալ միայն սեփական տանը, քարոզեք Աստվածաշունչը, կիսվեք Ավետարանով: Յուրաքանչյուրդ   կարող եք ինչ որ բան փոխել>>-հայտարարել էր Գրեհեմը: Նրա խոսքով  աղոթքի արշավի հաջորդ նահանգները լինելու են  Արկանզասը, Միսսիսիպին և Ալաբաման: Նշենք, որ  2016 թվականի ընթացքում ամերիկյան բոլոր նահանգներում աղոթքի  շրջագայություն անցկացնելու իր մտադրության մասին  Ֆրանկլին Գրեհեմը  հայտարարել էր անցյալ տարվա սեպտեմբերին: Զուգահեռներ անցկացնելով  Նեեմիայի գրքի պատմության և Ամերիկայի ներկայիս վիճակի միջև  Գրեհեմը ասել էր.  <<Ամերիկայում կործանվում են աստվածաշնչյան բարոյականության պատերը:  Քրիստոնեությունը  և մեր կրոնական ազատությունը պաշարման մեջ են: Մենք չենք կարող ոչինչ չանել: Պետք է Նեեմիայի նման համարձակորեն ոտքի կանգնենք և մեր ազգի անունից  աղաղակենք Աստծուն: Աստվածաշունչը մեզ կոչ է անում լինել այս աշխարհի աղը և լույսը:Պետք է դադարենք հանդիսատեսի կարգավիճակում լինելուց և  ակտիվորեն մասնակցենք  երկրի կյանքին,  աղոթենք, որպեսզի դադարի  ամերիկյան ազգի բարոյական  կործանումը>>: