Ամերիկացի հայտնի ավետարանիչ  Ֆրանկլին Գրեհեմը  Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հանդիպել էր Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարի հետ: Հանդիպման ժամանակ Գրեհեմը  իր մտահոգությունն էր հայտնել , որ  ամերիկացիները մոռացության են տալիս  բարոյականության քրիստոնեական նորմերը: <<Ամերիկացիները Աստծուն դուրս են հանել իրենց կյանքից, աշխարհականացման կողմնակիցների ճնշումների ներքո հեռացել  են աստվածաշնչյան բարոյական սկզբունքներից  >>-հայտարարել  էր  ավետարանիչը: Նրա խոսքով` նախկինում Արևմուտքում շատերը  մտահոգված էին, որ << կոմունիզմի ազդեցության ներքո աշխարհը  աթեիստ կդառնա, սակայն պարզվել է, որ  լիբերալիզմը`ազատականությունը  պակաս վտանգավոր չի: Լիբերալիզմի    ծայրահեղ դրսևորումները  հավատացյալներին զրկում են ձայնի իրավունքից հասարակական  բանավեճերի ժամանակ: Բ. Լազարը ևս իր մտահոգությունն էր հայտնել  ամերիկյան հասարակության հոգևոր  վիճակի վերաբերյալ:<< Ես վշտացած եմ այն փաստից, որ ամերիկյան դպրոցների մի մասը   հրաժարվել է աշակերտների աղոթքով օրը սկսելու սովորությունից>>-ասել էր Լազարը: