Ամերիկացի հայտնի քարոզիչ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ի  էջում  հերթական անգամ  քրիստոնյաներին կոչ է անում աղոթել ԱՄՆ-ի և նախագահական առաջիկա ընտրությունների  համար : Այս մասին տեղեկացնում է  invictory կայքը: << Միայն Աստված կարող է փրկել Ամերիկային   ներկայիս  աշխարհիկ  աշխարհայացքից, որը հակառակ  է  աստվածաշնչյան արժեքներին>>-հայտարարել է Գրեհեմը:  Նա ամերիկացի քրիստոնյաներին կոչ է արել  աղոթել  ժողովրդի և երկրի ապագայի համար, որպեսզի դիմակայեն  անաստվածության տարածմանը: <<Ակնհայտ է , մեր երկիրը  գտնվում է հոգևոր, բարոյական և քաղաքական աղետալի վիճակում: Մեղքի ալիքը կանգնեցնելու փոխարեն, մեր մանկավարժները, քաղաքական գործիչները ,  դատավորները  աջակցում են անաստվածության տարածմանը: Դրան  պետք է վերջ դրվի, մեր սերունդները պետք է ապրեն այն երկրում, որը  ճանաչում է Աստծուն  և պաշտպանում կրոնական ազատությունը>>- ասել է Գրեհեմը: Նշենք, որ հայտնի ավետարանիչը աղոթքի արշավ է անցկացնում ամերիկյան նահանգներում: Նա արդեն այցելել է  Կոլումբիա, Հարավային Կարոլինա նահանգներ, ինչպես նաև  Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլու: Գրեհեմը իր քարոզների ժամանակ քրիստոնյաներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքում և տարածել Հիսուսի Ավետարանը: