Ֆ. Գրեհեմը այցելելու է Մոսկվա

//Ֆ. Գրեհեմը այցելելու է Մոսկվա

Ֆ. Գրեհեմը այցելելու է Մոսկվա

Հոկտեմբերի վերջին  Բիլլի Գրեհեմի անվան Ավետարանական ասոցիացիայի նախագահ և << Սամարացու քսակ>> միջազգային բարեգործական կազմակերպության ղեկավար, հայտնի ավետարանիչ  Ֆրանկլին Գրեհեմը  աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա: Գրեհեմին հրավիրել են Ռուսաստանի ավետարանական  եկեղեցիների առաջնորդները, Մոսկվայի քաղաքապետարանը, Ռուսաստանի նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ  համագործակցության խորհուրդը, Ռուսաստանի միջկրոնական խորհուրդը: Հոկտեմբերի 31-ին Ֆրանկլին Գրեհեմը հանդիպելու է Ռուսաստանի և Բելառուսի  ավետարանական եկեղեցիների առաջնորդների հետ:  Ֆրանկլին Գրեհեմը համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմի հինգերորդ զավակն է: Նա մասնակցում է  ավետարանական խոշորագույն նախագծերի,  մի քանի հայտնի  գրքերի հեղինակ է: 1989 թվականից մինչ օրս Ֆրանկլին Գրեհեմը ավետարանել է ավելի քան 3 միլիոն մարդու:  Նա յուրաքանչյուր  տարի կազմակերպում է   << Հույսի փառատոն>> կոչվող  ավետարանական ծառայությունը, որը հավաքում է հազարավոր մարդկանց:

By | 2015-10-21T13:33:00+00:00 October 21st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն