Սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ Եվրոպայում  ամենաանհավատ երկիրը  Իսլանդիան է: Մինչև 34 տարեկան  հարցվածների շրջանում և ոչ մեկը  չի հավատացել, որ Երկիրը արարել է Աստված: Իրենց հավատացյալ են համարել հարցված իսլանդացիների 50%- ը, մինչդեռ 20 տարի առաջ այդ ցուցանիշը կազմել էր 90%: Փորձագետների կարծիքով Իսլանդիայում աշխարհականացումը կատարվում է արագ տեմպերով, որը բացատրվում է  բնակչության  կրթական  մակարդակի բարձրացմամբ և գիտական առաջընթացով:  Իսլանդիայի Աստվածաբանության համալսարանի պրոֆեսոր Սոլվեյգ Բոասդոտիրը նշել է, որ երկրի երիտասարդության 40%-ը իրեն քրիստոնյա է համարում: << Եվ երիտասարդները և ավագ տարիքի իսլանդացիները  դրական են   վերաբերում   Երկրի ստեղծման վերաբերյալ ժամանակակից գիտական տեսություններին: Սակայն դա չի խանգարում, որ նրանք հավատան Աստծուն>>-ասել էր պրոֆեսորը և հավելել, որ  հենց այդ պատճառով էլ  իսլանդացի հոգևորականները զարմացած և անհանգստացած  չեն  հարցման նման արդյունքներից: Նշենք, որ Իսլանդիայում  քրիստոնեական հիմնական հարանվանությունը ավետարանական –լյութերական   եկեղեցին է: