Եվրոպայում աճել են հակամուսուլմանական     տրամադրությունները

//Եվրոպայում աճել են հակամուսուլմանական     տրամադրությունները

Եվրոպայում աճել են հակամուսուլմանական     տրամադրությունները

Փարիզում իրականացված ահաբեկչությունից հետո  Մեծ Բրիտանիայում  աճել են  հակամուսուլմանական տրամադրությունները և հաճախակիացել են այդ հողի վրա կատարվող հարձակումները: Բրիտանական կառավարության  տվյալներով մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը մեծացել է  մոտ 300% -ով:  Միայն վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է   հարձակման 115 դեպք: Ավելի հաճախ հարձակումների թիրախ են դառնում  հիջաբներ կրող կանայք: Հակամուսուլմանական գործողությունների թիվը մեծացել է նաև Ֆրանսիայում:  Փարիզի մեծ մզկիթը  և մուսուլմանական  այլ սրբավայրեր  գտնվում են  ոստիկանության հսկողության ներքո: Իրականում  մուսուլմանների դեմ կատարվող հարձակումների թիվը կարող է գերազանցել պաշտոնական տվյալները, քանի որ  շատ տուժողներ չեն դիմում իսլամական համայնքի ակտիվիստներին և ոստիկանությանը: 

By | 2015-11-25T15:05:14+00:00 November 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն