Եվրոպայի քրիստոնյաները պետք է օգնեն հալածվող քույրերին և եղբայրներին

//Եվրոպայի քրիստոնյաները պետք է օգնեն հալածվող քույրերին և եղբայրներին

Եվրոպայի քրիստոնյաները պետք է օգնեն հալածվող քույրերին և եղբայրներին

Սիրիայի Կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Իգնատիոս Յուսեֆ III Յունանը կոչ է արել  պաշտպանել  Սիրիայում և Իրաքում հալածվող քրիստոնյաների իրավունքները: Դետրոյտ կատարած այցի ժամանակ նա իր կարծիքն էր հայտնել Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ:<<Սիրիայում և Իրաքում աղետալի վիճակը  հասել է  աննախադեպ  մասշտաբների: Քրիստոնյաները փախչում են Արևմուտք` փրկելով իրենց և հարազատների կյանքը: Մենք աղաչում ենք Արևմուտքին  պաշտպանել նրանց իրավունքները : Սիրիայում և Իրաքում իրավիճակը ողբերգական է: Իրաքի հյուսիսում քրիստոնեական համայնք  չի մնացել: Սիրիայում 4-րդ տարին է շարունակվում է  պատերազմը և քրիստոնյաների հալածանքի վերջը չի երևում: Քրիստոնյաներին առևանգում են,սպանում, տանջում, ստիպում հրաժարվել իրենց հավատքից -հայտարարել էր Պատրիարքը և շարունակել. <<Այդ աղետալի իրավիճակի ստեղծման մեջ  իրենց դերն ունեն ԱՄՆ-ը և արևմտաեվրոպական երկրները: Եվ այսօր այդ բոլոր պետությունները պարտավոր են օգնել  քրիստոնյա փախստականներին: Ժամանակն է, որ եվրոպացի քրիստոնյա եղբայները և քույրերը  օգնեն մեզ>>-եզրափակել էր Իգնատիոս Յուսեֆ III Յունանը:

By | 2015-10-21T13:36:48+00:00 October 21st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն