Եվրոպայի կաթոլիկ թեմերը Պապի կոչի համաձայն ընդունելու են փախստականների

//Եվրոպայի կաթոլիկ թեմերը Պապի կոչի համաձայն ընդունելու են փախստականների

Եվրոպայի կաթոլիկ թեմերը Պապի կոչի համաձայն ընդունելու են փախստականների

Իտալիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի կաթոլիկ թեմերը արձագանքել են Հռոմի Պապի փախստականներ ընդունելու կոչին և հայտարարել են, որ պատրաստ են  ապաստան տալ   գաղթական ընտանիքների: Լիոնի արքեպիսկոպոս, կարդինալ Ֆիլիպ Բարբարեն Պապի առաջարկը միանգամայն իրագործելի է անվանել և հայտարարել էր, որ ֆրանսիական  կաթոլիկ համայնքները  կաջակցեն փախստականներին, քանի որ  Ֆրանսիայում Կաթոլիկ եկեղեցին ավանդաբար օգնել է անօթևաններին: Կարդինալը Պապի կոչը  անվանել էր<<Խղճի համընդհանուր մոբիլիզացիա>>: Իտալիայի եկեղեցին մտադիր է ընդունել  մոտ 100 հազար փախստականի: Առաջիկայում իտալացի եպիսկոպոսները  հատուկ նիստ են անցկացնելու, որում քննարկելու են  Իտալիայի 226 թեմերից յուրաքանչյուրի  հնարավորությունները: Միլանի կաթոլիկ համայնքը արդեն ընդունել է ավելի քան 800 փախստականների, Գենուայինը`400, Ֆլորենցիայինը` մոտ 100: Անգլիացի կարդինալ Վինսենտ Նիկոլսը  դիմել է Մեծ Բրիտանիայի կառավարությանը` խնդրելով ֆինանսական միջոցներ տրամադրել  գաղթականների կարիքների համար:  Լեհաստանի  արքեպիսկոպոս  Ստանիսլավ Գանդեցկին  բոլոր թեմերին և միաբանություններին հորդորել է   հետևել Ֆրանցիսկ I-ի կոչին , ընդունել փախստականների և  ստեղծել կյանքի համար նորմալ պայմաններ: Իսկ Հունգարիայի կարդինալ Պետեր Էրդյոն  ասել է, որ  հունգարական համայնքները ի վիճակի չեն  փախստականներ ընդունել երկրի օրենսդրական  յուրահատկությունների պատճառով:

By | 2015-09-09T14:30:51+00:00 September 9th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն