Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության նոր նախագահ է ընտրվել

//Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության նոր նախագահ է ընտրվել

Եվրոպայի բողոքական եկեղեցիների միության նոր նախագահ է ընտրվել

  Շվեյցարիայի  բողոքական եկեղեցիների դաշնության նախագահ Գոտֆրիդ Լոհերը ընտրվել է Եվրոպայի  բողոքական եկեղեցիների միության գործադիր նախագահ:Այդ պաշտոնում նա փոխարինել է գերմանացի եպիսկոպոս Ֆրիդրիխ Վեբերին, ով մահացել է այս տարվա հունվարին:   Նորընտիր նախագահ Լոհանը անդրադարձել էր  աննախադեպ մեծ չափերի հասնող գաղթականության հետևանքով Եվրոպայում տիրող իրավիճակին.<<Եվրոպային  դարձյալ մարտահրավեր է նետված: Այս պայմաններում անհրաժեշտ է, որ բողոքականները  միաբան լինեն:  Սոցիալական, քաղաքական, ազգային հիմնախնդիրների պայմաններում մենք պետք է հանդես գանք, որպես Ավետարանի վկաներ >>-ասել էր   Գոտֆրիդ Լոհերը: Նշենք, որ Եվրոպայի  բողոքական եկեղեցիների միության կազմում են  մոտ հարյուր բողոքական եկեղեցիներ, որոնց հետևորդների ընդհանուր թիվը հասնում է 50 միլիոնի: Միության մեջ են  ռեֆորմատորական,  լյութերական, մեթոդիստական  և բողոքական այլ եկեղեցիներ Եվրոպայի 30 երկրներից: Միության նախագահության կազմում երեք մարդ է` նախագահ Գոտֆրիդ Լոհերը, Հունգարիայի լյութերական եկեղեցու ներկայացուցիչ Կլարա Տար Չելովսկին և Ռուրի  աստվածաբանական  համալսարանի պրոֆեսոր Միխայել  Վայնրիխը:

By | 2015-10-13T12:23:52+00:00 October 13th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն