Եվրոպան պետք է փոխի  վերաբերմունքը Սիրիայի կոնֆլիկտի նկատմամբ

//Եվրոպան պետք է փոխի  վերաբերմունքը Սիրիայի կոնֆլիկտի նկատմամբ

Լիբանանի հունա-կաթոլիկ եկեղեցու  արքեպիսկոպոս Իսամ Հովհաննես Դարվիշը <<Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> բարեգործական կազմակերպությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ  Փարիզի ահաբեկչությունից հետո Եվրոպան  պետք է վերանայի իր վերաբերմունքը Սիրիայի կոնֆլիկտի նկատմամբ: Նրա խոսքով այդ ահաբեկչությունը անխուսափելի էր:  << Մենք գիտենք, որ <<Իսլամական պետությունը>> վտանգավոր է ողջ աշխարհի համար: Սակայն Եվրոպան լուրջ չէր վերաբերում դրան: Վերջին դեպքերը ստիպելու են այլ կերպ  նայել իրավիճակին>>-ասել էր արքեպիսկոպոսը: Նրա կարծիքով  անհրաժեշտ է ավելի ակտիվ գործողություններ  իրականացնել  և Արևմուտքը ահաբեկչության դեմ պայքարում պետք է համագործակցի Սիրիայի կառավարության հետ: Իսամ Հովհաննես Դարվիշը հիշեցրել էր, որ Փարիզի ահաբեկչությունից մի քանի օր առաջ իսլամիստները պայթյուններ էին իրականացրել Բեյրութում, որին զոհ է գնացել  ավելի քան 40 մարդ: << Լիբանանցիները կիսում են ֆրանսիացիների ցավը, սակայն ֆրանսիացիները և մյուսները պետք է կիսեն նաև մեր ցավը>>-հայտարարել էր լիբանանցի բարձրաստիճան հոգևորականը:Նրա խոսքով քանի դեռ  Սիրիայում չի ավարտվել  պատերազմը, ահաբեկիչների համար Եվրոպան կշարունակի մնալ որպես  թիրախ: << Սիրիայում կռվող երիտասարդ եվրոպացիները ենթարկվում են ուղեղի լվացման: Եվրոպա վերադառնալուց հետո նրանք այլևս չեն կարողանում ապրել առանց  կռվի և դա շատ վտանգավոր է>>-նշել էր արքեպիսկոպոսը: Ներկայումս Իսամ Հովհաննես Դարվիշի ղեկավարած թեմը գտնվում է Սիրիայի հետ սահմանակից  Զահլի և Ֆուրզուլիա քաղաքներում: Թեմը ապաստանել է  Սիրիայից փախստական 800 ընտանիքների: Այդ հարցում նյութական մեծ օգնություն է ցուցաբերում< Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> բարեգործական կազմակերպությունը:

By |2015-11-25T15:02:09+00:00November 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

eight + 9 =