Եվրոպան կանգնած է ահաբեկչական մեծ սպառնալիքի առաջ

//Եվրոպան կանգնած է ահաբեկչական մեծ սպառնալիքի առաջ

Եվրոպան կանգնած է ահաբեկչական մեծ սպառնալիքի առաջ

Daily Mail-ի համաձայն` Եվրամիության ոստիկանական ծառայության` Եվրոպոլի  ղեկավար Ռոբ Վաենրայթը հայտարարել է, որ  Իրաքից և Սիրիայից  ավելի քան 5 հազար իսլամիստ գրոհայիններ են վերադարձել Եվրոպա: Նրա խոսքով Եվրոպոլը տեղեկություններ ունի, որ այդ իսլամիստները  ահաբեկչություններ իրականացնելու համար պատրաստվել են Մերձավոր Արևելքի հատուկ ճամբարներում: Ըստ  Վաենրայթի Եվրոպայի անվտանգության ծառայությունները բերված են  բարձր պատրաստվածության վիճակի:<< Այսօր Եվրոպան կանգնած է  ահաբեկչական շատ լուրջ սպառնալիքի առաջ:Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը ամենաբարձրն է վերջին տաս տարիներին: Կարող ենք սպասել, որ << Իսլամական պետությունը>> և մյուս խմբավորումները հարձակումներ իրականացնեն եվրոպական երկրներում, որոնք կհանգեցնեն մեծ թվով զոհերի  քաղաքացիական բնակչության շրջանում: Ահաբեկիչ գրոհայինների թվի մեծացումը նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնում  Եվրամիության անդամ երկրներին>>-ասել էր Ռոբ Վաենրայթը:

By | 2016-02-25T12:50:33+00:00 February 25th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն