Երբեմն մենք մեր հիվանդությունների, մեր խնդիրների ու դժվարությունների պատասխանատվությունը դնում ենք Աստծո վրա, ասելով, որ եթե Նա կամենա մենք կբժշկվենք կամ ամեն բան լավ կլինի: Իհարկե լավ է, որ մենք կենդանի հույս և վստահություն ունենք:

Բայց եկեք այսպես վարվենք, եթե մեր կյանքի մեջ մեր գործոնը չկա, մենք չփորձենք պատասխանատվությունը դնել Աստծո վրա ամբողջությամբ: Տերը կամենում է, որ բոլորը բժշկվեն: Հիսուսը բժշկում էր յուրքանչյուրին, ով որ նրան մոտենում էր:

Տիրոջ կամեցողությունը կա, որ յուրաքանչյուր մարդ բժշկվի: Բայց հարկավոր է նաև քո կամքը քո բժշկության համար: Աստված ուզում է տեսնել քո մեծ կամքը:

«Որովհետեւ Տիրոջ հրեշտակը ժամանակ ժամանակ վայր էր գալիս այն ավազանը և ջուրը շարժում. Եվ ջրի շարժվելուց հետո նրա մեջ առաջ մտնողը բժշկվում էր՝ ինչ հիվանդություն էլ որ ունենար» (Հովանու 5.4)։

Ոչինչ քեզ չի կարող խանգարել, որ այսօր դու բժշկվես կամ օրհնվես: Ամեն ինչ կախված է քեզնից, եթե դու գործադրես քո կամքը Հիսուս Քրիստոսի զորությամբ, դու կտեսնենս Նրա հրաշքը և օրհնությունը քո կյանքում:

Մովսես Առաքելյան
Աղբյուրը՝ Protestant.am