Իսրայելում ավարտվել  է  պահպանողական բողոքական եկեղեցիների ներկայացուցիչների երկօրյա համաժողովը, որը նվիրված էր քրիստոնեական արժեքներին,  ավանդական ընտանիքին և ժամանակակից աշխարհում  Եկեղեցու ծառայությանը: Հանդիպմանը մասնակցում էին  եպիսկոպոսներ  Ամերիկայի, Աֆրիկայի, Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Իսրայելի, Չեխիայի, Լեհաստանի, Ռուսաստանի և Լատվիայի  եկեղեցական տարբեր համայնքներից: << Ավելի քան երբևէ, ներկայումս քրիստոնյա երկրները  Աստծո Խոսքի լուսաբանման  և ավետարանության խիստ կարիք ունեն: Այս ավետարանությունը մեր մեծագույն  խնդիրն է >>-ասել էր Անգլիայի ներկայացուցիչ Թոմաս Գորդոնը: Համաժողովի  մասնակիցները հանդիպումներ էին ունեցել Իսրայելում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդական տեղապահ, եպիսկոպոս Վիլյամ Շոմալիի, Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ,   եպիսկոպոս Հանի Շեհադի հետ: Զրույցների  ժամանակ նշել էին, որ Իսրայելում նման հանդիպումները շատ կարևոր են , քանի որ փոքրամասնություն կազմող քրիստոնյաները  ստիպված են պահպանել ոչ միայն հավատքը, այլ նաև ավետարանի դավանաբանական անաղարտությունը: Համաժողովում ընդունել են  ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության հռչակագիր: Մասնակիցները հուսով են  իրենց ավանդն ունենալ  քրիստոնյա ընտանիքի և աստվածաշնչյան  արժեքների պաշտպանության գործում: