Եպիսկոպոսական եկեղեցին չի փոխում վերաբերմունքը միասեռ կապերի վերաբերյալ

//Եպիսկոպոսական եկեղեցին չի փոխում վերաբերմունքը միասեռ կապերի վերաբերյալ

Եպիսկոպոսական եկեղեցին չի փոխում վերաբերմունքը միասեռ կապերի վերաբերյալ

ԱՄՆ-ի Եպիսկոպոսական եկեղեցու առաջնորդական   ժողովի ժամանակ  ավագ եպիսկոպոս  Մայքլ Քերին հայտարարել էր, որ իրենք պետք է շարունակեն  աջակցել միասեռ ամուսնություններին: <<Մեր եկեղեցին տուն է բոլոր մարդկանց համար և  չենք պատրաստվում  փոխել   մեր վերաբերմունքը: Եպիսկոպոսական եկեղեցին պետք է շարունակի տարածել Հիսուսի սիրո  վկայությունը բոլորին, առանց բացառության >>-հայտարարել էր եպիսկոպոսը: Նախորդ ամիս Մեծ Բրիտանիայում կայացել էր  Անգլիկան եկեղեցու  առաջնորդների ընդլայնված ժողովը, որի ժամանակ Անգլիկան եկեղեցուց հեռացրել էին Եպիսկոպոսական եկեղեցուն  միասեռ կապերը ընդունելու և նման զույգերի ամուսնական արարողություններ կատարելու համար: Ընդունված որոշման համաձայն  երեք տարիների ընթացքում Եպիսկոպոսական եկեղեցին  իրավունք չունի Անգլիկան եկեղեցուն ներկայացնել էկումենիկ և միջհարանվանական  հանդիպումների ժամանակ և չի մասնակցելու  Անգլիկան եկեղեցու  դավանաբանական և ներքին քաղաքականության հարցերի քննարկմանը: Նշենք, որ Անգլիկան եկեղեցու  հոգևորականության  և հավատացյալների գերակշռող մասը    դեմ է միասեռ ամուսնություններին:  

About the Author:

Թողնել Հաղորդագրություն