Եպիսկոպոս Անտուան Օդո. Սիրիան ցանկանում են հողի հետ հավասարացնել

Գլխավոր/Նորություններ/Եպիսկոպոս Անտուան Օդո. Սիրիան ցանկանում են հողի հետ հավասարացնել

Եպիսկոպոս Անտուան Օդո. Սիրիան ցանկանում են հողի հետ հավասարացնել

Սիրիայի Հալեպ քաղաքի քաղդեա-կաթոլիկ եպիսկոպոս Անտուան Օդոն Catholic News գործակալությանը տված հարցազրույցում  հայտարարել է, որ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառը  զենքի առևտուրն է: <<Միջազգային մակարդակով  նպատակաուղղված  շարունակում են պատերազմը, մտադրված են կործանել,  հողի հետ հավասարացնել ամեն ինչ, բաժանել իրար մեջ, ինչպես արեցին Իրաքում, Լիբիայում և հիմա անում են Եմենում>>-ասել էր եպիսկոպոս Անտուան Օդոն: Նա նշել էր, որ Հալեպում  վտանգը ամեն տեղ է և ոչ միայն քրիստոնյաների համար: <<Շատ ծանր իրավիճակ է ստեղծվել, երբ փողոց եմ դուրս գալիս, տեսնում եմ  ագրեսիվ աքատություն և ծանր տառապանքներ>>-եզրափակել էր եպիսկոպոսը: