Ռուսաստանի Յարոսլավլ քաղաքի  քաղաքապետարանի որոշմամբ  ավետարանական եկեղեցու շենքը,  որպես սեփականություն   հանձնել են Ավետարանական-լյութերական եկեղեցուն:  Եկեղեցին կառուցվել  է 200 տարի  առաջ բողոքական համայնքի  անդամների միջոցներով: Հեղափոխությունից հետո այն դարձել էր պետության սեփականությունը: 1994 թվականից  լյութերական համայնքը տաճարում վերսկսել է ծառայությունները: Այս ընթացքում  համայնքի անդամները   վերանորոգման աշխատանքներ են կատարել եկեղեցում: Այդ հարցում նրանց մեծ օգնություն է ցուցաբերել  քաղաքապետարանը: